TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» (ՏՏԵԶԾ) համար փնտրում է վերահսկող ինժեներ՝ անհատ խորհրդատու:
Խորհրդատու ինժեները պատասխանատվություն է կրում վերահսկելու շինարարության գործընթացը, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների համապատասխանությունը նախագծերին, շինարարության ընթացքում ծագած խնդիրների ուսումնասիրության, այդ խնդիրների մասին զեկուցելու և դրանց լուծման ուղիներ առաջարկելու: Նա նաև պատասխանատու է կատարված աշխատանքների ծավալների և որակի ստուգման համար:
RESPONSIBILITIES
: 
Անհատ խորհրդատուի աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով․
- Շինարարության ընթացքում այցելել շինհրապարակ;
- Ապահովել իրականացվող շինմոնտաժային և վերանորոգման աշխատանքների համապատասխանությունը տվյալ ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերին, ՀՏԶՀ-ի պահանջներին և ՀՀ տարածքում գործող շինարարական նորմերին ու կանոններին;
- Վերահսկել կապալառու կազմակերպության կողմից աշխատանքային գրաֆիկի պահպանումը;
- Ստուգել և վավերացնել կատարված շինարարական աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերի հավաստիությունը;
- Իրականացնել ստուգիչ չափումներ;
- Ստուգել և վավերացնել ներկայացված կատարողական ակտերի իսկությունը;
- Պատրաստել առաջարկներ նախագծերի և աշխատանքների ծավալների փոփոխման վերաբերյալ;
- Վավերացնել շին. աշխատանքների ավարտական ակտերը;
- Իրականացնել այլ գործառույթներ Ծրագրերի իրականացման բաժնի պետի, Վերահսկման խմբի ղեկավարի հանձնարարությամբ:
REQUIRED QUALIFICATIONS
: 
Խորհրդատուների ընտրության չափանիշներն են`
- Շինարար-ճարտարագետի բարձրագույն կրթություն;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ շինարարության կազմակերպման և/ կամ կառավարման և/ կամ վերահսկման բնագավառում;
- Նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ;
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, AutoCAD);
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն; ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել պահանջվող փաստաթղթերը
[email protected] և
[email protected] էլ. հասցեներին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Տեղական Տնտեսության և Ենթակառուցվածքների Զարգացման Ծրագրի Վերահսկող Ինժեներ՝ Անհատ Խորհրդատու»):
Պետք է ներկայացնել տվյալներ կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ (CV), որակավորումը հիմնավորող փաստաթղթեր և անհրաժեշտության դեպքում Պատվիրատուի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն: Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի Համաշխարհային Բանկի ուղեցույցի՝ Համաշխարհային բանկի փոխառուների կողմից ՎԶՄԲ-ի փոխառությունների և ՄԶԸ-ի վարկերի և դրամաշնորհների շրջանակներում խորհրդատուների ընտրություն և վարձում, հունվար 2011, փոփոխված 2014թ. սահմանված «Անհատ Խորհրդատուի ընտրության» ընթացակարգի համաձայն:
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ ստորև բերված հասցեում, ՀՏԶՀ-ի գրասենյակից, աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ,
ՀՀ, ք.Երևան, 0037, Կ.Ուլնեցու 31, ՀՏԶՀ գրասենյակ,
Գնումների բաժին
Հեռախոս՝ (374 60) 50-15-60:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
ABOUT
: 
Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկից ստացել է ֆինանսավորում՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագրի» (ՏՏԵԶԾ) իրականացման նպատակով: Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման Ծրագրի նպատակն է՝ զբոսաշրջային ոլորտի ենթակառուցվածքի, ծառայությունների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեղական տնտեսությունում զբոսաշրջային ոլորտից ստացվող եկամուտների ավելացումը: Ակնկալվում է, որ Ծրագրի գործունեության արդյունքում կշահեն մասնավորապես Հայաստանի տարբեր մարզերի տեղաբնակները, զբոսաշրջիկները և ձեռնարկությունները: Կառավարությունը կշահի զբոսաշրջության ոլորտի ընդհանուր ծախսերի և զբոսաշրջիկների բավարարվածության բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, գործակալությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ակտիվների շահագործման և պահպանման կարողությունների բարելավման առումով: