3 Խորհուրդ Թե Ինչպես Վերադառնալ Աշխատանքի Արձակուրդից Հետո

blog image

Այո, մենք բոլորս սիրում ենք արձակուրդները, բայց ի՞նչ կասեք աշխատանքի վերադառնալու մասին:

Այստեղ մենք պատրաստել ենք 3 խորհուրդ, թե ինչպես կարող եք վերադառնալ գրասենյակ և անցնել աշխատանքային ռեժիմի նվազագույն սթրեսով:

Գիշերը աշխատանքից առաջ

Տոներից հետո նոր աշխատանքային օրվան պատրաստ լինելու համար պետք է քնել՝ ուժերը վերականգնելու համար։ Ահա, մենք ձեզ համար ունենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն որակյալ քուն ունենալ։

Շնչառական վարժությունները քնելուց առաջ ևս մեկ հիանալի միջոց են՝ հանգստանալու և վերականգնվելու:

Մաքուր օդը որակյալ քնի լավագույն ընկերն է։ Այստեղ կարող եք ընտրել, թե որն է ձեզ համար ավելի հարմար՝ 15-20 րոպե զբոսնել դրսում, թե պարզապես բացել պատուհանը և օդափոխել այն սենյակը, որտեղ պատրաստվում եք քնել։

Վերջինը ցուցակում, բայց ոչ իր կարևորությամբ, անջատեք բոլոր գաջեթները քնելուց առնվազն մեկ ժամ առաջ: Դա կօգնի ձեզ ավելի արագ անջատվել օրվա եռուզեռից և քնել

Ձեր առաջին աշխատանքային օրը

Աշխատանքի գնացեք 15-20 րոպե առաջ ձեր առաջին աշխատանքային օրը, երբ գրասենյակը դեռ դատարկ է և հանգիստ: Գաղափարն այն է, որ ձեր ժամանակը տրամադրեք՝  մտովի տրամադրվելու և ավելի արագ հարմարվելու «Նոր իրականությանը»:

Վերաիմաստավորեք

Եվ այս կետի համար խորհուրդ ենք տալիս մտածել ձեր հավակնությունների մասին որպես մասնագետ:Հաշվեք ձեր աշխատանքի դրական և բացասական կողմերը: Դա կօգնի վերաիմաստավորել վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ, կամ էլ կարող եք դրանից հետո որոշում կայացնել փոխելու ձեր կարիերան և անգամ կյանքի կոչել նոր ստարտափ:

Այսպիսով, վերադառնալու համար աշխատանքի տոներից հետո առանց սթրեսի անհրաժեշտ է լավ քնել՝ վերականգնելու համար ուժերը, մտովի տրամադրվել նոր աշխատանքային օրվան և դեպի դրականը փոխել վերբերմունքը ձեր գործի հանդեպ:

Վերջին անգամ թարմացվել է Դեկտեմբեր 27, 2021 23:45
Կիսվել