Ինչպե՞ս Օտարերկրյա Քաղաքացներին Գտնել Աշխատանք Հայաստանում

blog image

Դու օտարերկրյա քաղաքա՞ցի ես և փնտրում ես աշխատանք Հայաստանում:

Շատ լավ է, բայց նախքան որևէ քայլ ձեռնարկելը, եկեք տեսնենք թե ինչու է պետք աշխատել Հայաստանում:

Շրջակա Միջավայր

Նոր և օտար երկրում՝ նոր միջավայր ինտեգրվելու համար, լավագույն տարբերակը տեղացիների հետ աշխատելն է: Դա կօգնի քեզ ավելի լավ հասկանալ բնիկների կատակները, մտածելակերպը և պահվածքը տարբեր իրավիճակներում:

Նոր Մշակույթի և Միջավայրի Բացահայտում

Նոր մշակույթի և ազգային սովորությունների հետ շփումը՝ հարստացնում է յուրաքանչյուրիս կյանքի փորձը:

Նոր Ընկերներ

Աշխատելով արտերկրում, դու ունենում ես հիանալի հնարավորություն ձեռք բերելու լավ ընկերներ և նոր շրջապատ:

Իսկ ինչպե՞ս գտնել աշխատանք Հայաստանում: Ահա, 5 տարբերակ՝ նպատակին հասնելու համար.

#1 Իրավաբանական Մասը

Առաջինը, յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացի ինչ պետք է անի նախքան աշխատանք որոնելը, դա հարցի իրավաբանական կողմի բոլոր նրբությունները ուսումնասիրելն է:
Առհասարակ, ՀՀ -ում թե տեղացիների և թե օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի տեղավորման պայմանները հավասար են: Մանրամասն տեղեկատվության համար ստուգեք՝ ՀՀ Օրենքը Օտարերկրացիների Մասին:

#2 Բարիդրացիական Հարաբերություն

Լավագույն տարբերակը Հայաստանում աշխատանք գտնելու համար հանդիսանում է՝ միջմարդկային բարիդրացիական հարաբերությունների կառուցումը: Ժամանակ գտիր և մասնակցիր տեղական բիզնես միջոցառումներին, որոնք նպատակաուղղված են նոր բիզնես ծանոթությունների ստեղծման մեջ: Ճիշտ մարդկանց հետ շփումը կօգնի քեզ ավելի արագ իրականացնել առջև դրված նպատակները:

#3 Առցանց Աշխատանքի Որոնման Հարթակներ

Աշխատանքի որոնման գործում, իհարկե, անփոխարինելի դեր են խաղում տեղական շուկայի աշխատանքի որոնման առցանց հարթակները

Պարզապես ստեղծիր քո առցանց ռեզյումեն և դիմիր քեզ հետաքրքրող թափուր աշխատանքի տեղերի համար:

Այս գործընթացը, կօգնի քեզ ավելի լավ հասկանալ տեղի աշխատանքի շուկայի պահանջները և լինել ավելի պատրաստված: 

Վերոնշյալ կետը, ավելի շատ այն մարդկանց համար է, ով տիրապետում է հայոց լեզվին: 

#4 Նոր Գիտելիքներ և Հմտություններ

Համալրվիր նոր գիտելիքների և հմտությունների պաշարով: Մասնակցիր քեզ հետքրքրող ոլորտի դասընթացներին, քանի որ նմանատիպ միջոցառումները բացի գիտելիքից նաև, շատ հաճախ, դասընթացների ավարտին տալիս են պրակտիկայի և աշխատանքի ընդունման հնարավորություն տարբեր ընկերություններում:

#5 Դարձիր Ձեռնարկատեր

Թերևս, լավագույն տարբերակներից մեկը՝ Հայաստանում աշխատանք գտնելու համար ձեռնարկատիրական գործունեություն սկսելն է: Եթե դու լավ խոհարար ես, դերձակ, կամ միգուցե այլ գործում է քո շնորհքը, ապա մի հապաղիր, արա՛ առաջին քայլը այդ ոլորտում: 


Եվ հիշիր, անկախ քո գտնվեու վայրից, եթե դու լավ մասնագետ ես և աշխատասեր, ապա շատ շուտով հաջողությունը կթակի դուռդ:

Վերջին անգամ թարմացվել է Հոկտեմբեր 24, 2021 19:57
Կիսվել