Ինչու՞ և Ինչպե՞ս Դառնալ Ֆրիլանսեր

blog image

Վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում աշխտանքի զբաղվածության այս տարբերակը: 

Այս զբաղվածության տեսակի պահանջարկի նման աճը զարմանալի չէ և այն ունի իր հիմնական 3 պատճառները.

Ազատ Գրաֆիկը

Երբ մասնագետը որոշում է կայացնում անցում կատարել օֆիսայինից դեպի ֆրիլանսինգ, ապա դրա առաջնային դրդապատճառնեից մեկը հանդիսանում է ճկուն գրաֆիկը: Սակայն, շատ հաճախ թյուր կարծիք է ստեղծվում, որ ֆրիլանսերները հիմնականում հանգստանում են և երբեմն միայն մոտենում համակարգչին՝ աշխատելու համար: Շտապեմ տեղեկացնել, որ դա ամենևին էլ այդպես չէ: Ասեմ ավելին, ֆրիլանս տարբերակով աշխատողները շատ հաճախ ավելի աշխատանքով ծանրաբեռնված են լինում, քան ֆիքսված գրաֆիկով աշխատող մասնագետները: Իսկ դրա պատճառը պրոյեկտների քանակն է և ծավալը, որը այս դեպքում ևս որոշում է ֆրիլանսերը:

Աշխատանքի Վայրը

Երբ ասում ենք ֆրիլանսինգ, առաջինն ինչ պատկերացնում ենք՝ դա հարմարավետ միջավայրն է: Եվ դա մեծամասնությամբ համապատասխանում է իրականությանը: Իսկ պատճառը՝ աշխատավայրի ընտրության և հարկ եղած դեպքում այն նախընտրածով փոխարինելու հնարավորություն է:

Եկամուտը

Իհարկե, այն մասնագետները, ովքեր փորձ ունեցել են աշխատեու թե օֆիսում թե ֆրիլանս տարբերակով, կհամաձայնեն, որ երբ աշխատում ես ազատ գրաֆիկով դու հնարավորություն ունես ինքդ որոշելու թե քանի պրոյեկտ ես ցանկանում վարել, իսկ արդեն դրանց քանակը ուղիղ կապ ունի եկամուտի աճի վրա: Իհարկե, այս դեպքում պետք են շատ պրոյեկտներ ունենալու ցանկությունը համընկնեն հնարավորությունների հետ և հանգստանալու համար ևս անհրաժեշտ է ժամանակ հատկացնել: 

Հակառակ դեպքում, մեծ գումարներ աշխատելու ցանկությունը շատ արագ կարող է վերածվել խրոնիկ հոգնածության:

Ինքնուրույնությունը

Այն անձանց համար, ովքեր ցանկանում են դառնալ ինքնուրույն և առաջին քայլերն անել իբրև սկսնակ գործարարներ, ապա ֆրիլանսինգը ստեղծում է դրա համար բոլոր նախադրյալները: Քանի որ այս զբաղվածության տեսակը թույլ է տալիս ամբողջովին քեզ վրա վերցնել պատասխանատվություն այնպիսի հարցերում, ինչպես օրինակ՝ հաճախորդների հետ շփումը և պայմանավորվածությունների ձեռք բերումը, հաշվապահությունը, ժամանակի և ռեսուրսների ճիշտ կառավարումը: Եվ պատահում է շատ հաճախ, որ սկսելով մասնագետը աշխատել ֆրիլանս, կարճ ժամանակ անց հիմնել է իր գործը:

Իսկ ինչպե՞ս դառնալ ֆրիլանսեր: Այդ հարցի պատասխանը ստանալու համար՝ եկեք քննարկենք 6 հիմնական պայման.

Ի՞նչ կարող ես առաջարկել:

Առաջին քայլը, իբրև ֆրիլանսեր պետք է լինի որոշելը թե ինչ կարող ես իբրև մասնագետ առաջարկել: Իհարկե, եթե արդեն փորձառու մասնագետ ես, ապա քեզ համար միանշանակ ավելի հեշտ կլինի՝ ոլորտ ընտրելու հարցում:

Ստորև ներկայացված են ֆրիլանս ամենաբարձր վարձատրվող ուղղութոյւններից 5 -ը՝

  • Ծրագրավորում

  • Թվային մարկետինգ

  • Գրաֆիկ դիզայն

  • Հոդվածագրություն

  • Հաշվապահություն
     

Ի՞նչ հարթակ ընրել:

Այսօր, ֆրիլանսինգով զբաղվող մասնագետները ունեն աշխատանքի հարթակի մեծ ընտրության հնարավորություն: Ահա, լավագույն 3 ոլորտի պորտալնեը, որտեղ կարող ես գրանցվել և անել առաջին ֆրիլանս քայլերը`

Ուսումնասիրի շուկան:

Հաջորդ քայլը, դա ոլորտի շուկայի ուսումնասիրությունն է:

Այստեղ առանձնացված են այն 3 հարցերը, որոնք կօգնեն քեզ այդ հարցում`

  • Ովքե՞ր են քո մրցակիցները:

  • Ի՞նչ են առաջարկում նրանք:

  • Ո՞րն է ոլորտի շուկայում լավագույն գնային առաջարկը:

Որոշիր արժեքը:

Հիմա, արդեն պահն է եկել սահմանելու գնային արժեք քո առաջարկած ծառայությունների դիմաց: Ցանկացած ծառայության արժեքի գնագոյացում տեղի է ունենում շուկայի ուսումնասիրության հիման վրա, այս ոլորտը ևս բացառություն չէ: 

Հիշիր միայն, որ ամենասկզբի համար շուկայականից մի փոքր ցածր արժեք սահմանելը կօգնի քեզ ավելի արագ պորտֆոլիո կազմել և ամրապնդել դիրքերը ֆրիլանս աշխատանքի հարթակներում, որից հետո հետզհետե բարձրացնել գնային սանդղակը:

Սովորիր ճիշտ շփվել:

Մարդկանց հետ արդյունավետ շփումը և բանակցելու ունակությունը այս գործի մեջ հանդիսանում են հաջողության հասնելու հիմնակետերը: Այդ իսկ պատճառով, անկողմնակալ փորձիր գնահատել ինքդ քո մեջ վերոնշյալ կարողությունների մակարդակը, որից հետո փորձիր բարելավել այն:

Զարգացրու հմտություններդ:

Վերջին կետը ցուցակում, բայց ոչ իր կարևորությամբ, դա մշտական աշխատանքն է քո գիտելիքների և հմտությունների վրա, քանի որ հենց դա քեզ կբերի հաջողության:

 

Որպես ամփոփիչ խոսք, կարող եմ ասել միայն, որ անկախ նրանից թե որտեղ կամ թե երբ կաշխատես, կարևորը բարձր պահիր աշխատանքիդ որակի նշաձողը և ձգտիր ավելին:

Վերջին անգամ թարմացվել է Հոկտեմբեր 24, 2021 17:38
Կիսվել