Ինչպե՞ս Ունենալ Պաշտոնի Բարձրացում Աշխատավայրում

blog image

Երբեմն, աշխատակիցը կարող է երկար ու քրտնաջան աշխատել, բայց չունենալ որևէ մասնագիտական առաջխաղացում:

Եկեք քննարկենք և պարզենք, թե ինչպես է հնարավոր իրավիճակը փոխել աշխատակցի օգտին և ունենալ, այդքան սպասված առաջխաղացումը աշխատանքի վայրում:

Ահա, դրան հասնելու 3 քայլ.

 

Գնահատիր Քո Կարողությունները

Երբեմն մեզ կարող է թվալ, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, բայց բաղձալի արդյունքի չենք հասնում: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, մենք ավելի շատ երազում և խոսում ենք մեր նպատակների մասին, քան աշխատում: 

Պարզելու համա դա այդպես է թե ոչ, անաչառ գնահատիր քո կատարած աշխատանքը, բացահայտիր թույլ տված սխալներդ և բացթողումներդ, որից հետո սկսիր աշխատել դրանց վրա և շտկել: Իհարկե, չմոռանալով ամրապնդել նաև քո ուժեղ կողմերը:

Խոսիր Ղեկավարիդ Հետ

Երբ դու արդեն ցուցակագրել ես քո բոլոր թերություններն ու առավելությունները աշխատանքի մեջ և աշխատել դրանց վրա,  ժամանակն է զրուցել գործատուի հետ:

Բայց  նախքան դա, հիշիր ոսկե կանոնը, որն ասում է. «Բոլոր ղեկավարները ատում են բողոքները և սիրում՝ լուծումներ»: Այլ կերպ ասած, ստիպեք նրան հիշել քեզ, որպես խնդրին լուծում տվող, այլ ոչ թե ստեղծող աշխատակից:

 

Եղիր Նախաձեռնող

Երբեմն, պատահում է այնպես, աշխատակիցները ամաչում են հիշեցնել գործատուին իրենց մասնագիտական հավակնությունների մասին: Այս դեպքում երկչոտությունը տեղին չէ:

Բոլոր գործատուները դա գնահատում են: Ինչո՞ւ: Եկեք պարզաբանենք:

Երբ բացահայտում ես՝ կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու քո ցանկությունը, դա ցուցանիշ է, որ դու պատասխանատու և նախաձեռնող մարդ ես, և նրանք կարող են վստահել քեզ ավելի բարձր պաշտոն: Իհարկե, հաշվի առնելով մասնագիտական փորձն ու կարողությունները:

Արդյունավետ Աշխատիր

Միշտ արա մի փոքր ավելին, քան քեզնից ակնկալվում է: Սակայն, պետք չէ գերագնահատել սեփական ուժերը, քանի որ ավելի բարձր նշաձող սահմանելով ՝ կարող ես այն չպահել, ինչը հակառակ արդյունքի կհանգեցնի: 

Ինքնուրույն Եղիր

Եղեք անկախ և ինքնուրույն: Ինչ է դա նշանակում? Դա հասկանալու համար եկեք ուսումնասիրենք մի պարզ իրավիճակ: 

Ենթադրենք, դու հանձնարարություն ես ստանում նոր ծառայության վերաբերյալ քո անմիջական ղեկավարից: Քո ղեկավարին անհանգստացնելու փոխարեն, այնպիսի հարցերով, ինչպիսինն են ՝ «Ի՞նչ է դա» կամ թե «Ինչպե՞ս է այն աշխատում», պարզապես կատարեք քո սեփական հետազոտությունը դրա վերաբերյալ:

Նախ, դա կօգնի քեզ ավելի լավ հասկանալ թե ինչ է այդ ծառայությունը իրենից ներկայացնում: Բացի այդ, դու պատրաստ կլինես, ճիշտ պահին, աջակցել քո գիտելիքներով թիմին, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

Ահա, այն հիմնական խորհուրդները, որոնք կօգնեն քեզ հասնելու՝ պաշտոնի բարձրացմանը աշխատավայրում, իսկ թե ինչես դրանք կօգտգործես արդեն կախված է քեզնից:

 

Վերջին անգամ թարմացվել է Հոկտեմբեր 24, 2021 17:48
Կիսվել