Մենք շատ հաճախ ենք լսում Կորպորատիվ Մշակույթ տերմինը: Բայց ի՞նչ գիտենք մենք դրա մասին, և կամ թե ինչու՞ է այն կարևոր:
Եկեք գտնենք վերոնշյալ հարցերի պատասխանները միասին։
Ի՞նչ է Կորպորատիվ Մշակույթը
Կորպորատիվ մշակույթը դա ընկերության բոլոր աշխատակիցներին և ղեկավար անձնակազմին միավորող ընդհանուր արժեքներն ու համոզմունքներն են: Հիմնվելով կորպորատիվ մշակույթի վրա՝ ընկերությունները կառուցում են իրենց ընթացակարգերը, կամ այլ կերպ ասած «ներքին օրենսդրությունը»: Այդ ընթացակարգերը հիմնականում մշակվում և վերահսկվում է Մարդկային Ռեսուրսների թիմի կողմից։
Ինչու՞ է Կորպորատիվ Մշակույթը Կարևոր
Ավելի պատկերավոր ըմբռնելու համար կորպորատիվ մշակույթի դերն ու կարևորությունը, եկեք տանենք հետևյալ զուգահեռը։ Պատկերացրեք դուք կառուցում եք շենք և ձեր նպատակն է ունենալ սեյսմակայուն և ամուր շինություն։ Այն իրագործելու համար նախ և առաջ ձեզ անհրաժեշտ է ամուր հիմք գցել։ Իսկ եթե տան և ընկերության միջև զուգահեռ տանենք, ապա շենքի հիմքը իր կարևորությամբ հավասար է կորպորատիվ մշակույթին։
Այսպիսով, ամուր և երկարատև ընկերություն ունենալու համար անհրաժեշտ է կորպորատիվ մշակույթի ձեզ համապատասխան տեսակ սահմանել:
Գոյություն ունեն կորպորատիվ մշակույթի 4 հիմնական տեսակ․
Կլանային Մշակույթ
Կլանային մշակույթը թիմային աշխատանքին ուղղված տեսակ է, որի նպատակն է նվազագույն սահմանափակումներով հարաբերություններ կառուցել աշխատակիցների և ղեկավար անձնակազմի միջև: Այստեղ, մենեջերները ստանձնում են խորհուրդ և ուղղություն ցույց տվող ղեկավարի դեր այլ ոչ «շեֆի» կամ «վերահսկողի»։
Ադոկրատիայի Մշակույթ
Ադոկրատիայի մշակույթը մի տեսակ է, որը հիմնված է ռիսկի, արագ կողմնորոշման և կոնկրետ գործողությունների ձեռնարկման վարքագծի վրա։
Մշակույթի այս տեսակը կառուցված է անհատի նախաձեռնողական հատկանիշների վրա:
Շուկայական Մշակույթ
Շուկայական մշակույթը ամբողջությամբ հիմնված է արդյունքների և մրցակցության վրա։ Կորպորատիվ մշակույթի այս տեսակը լավագույն տարբերակն է հավակնոտ անհատականությունների համար:
Հիերարխիայի Մշակույթ
Հիերարխիայի մշակույթի ձևը դա կառավարման ավանդական եղանակն է։ Այն պարունակում է կառավարման տարբեր մակարդակներ՝ աշխատակիցների և ղեկավարների միջև հստակ դրված սահմաններով:
Այսպիսով, իբրև աշխատող, ղեկավար կամ գործադիր ձեր բիզնեսում հաջողության հասնելու համար դուք պետք է ընտրեք կորպորատիվ մշակույթի այն տեսակը, որը լավագույնս համապատասխանում է ձեր իրական էությանը որպես անհատականություն: