Վերջին տարիներին՝ զբաղվածության շուկայում, կան 4 հիմնական ոլորտներ, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում:
Նախքան այդ ոլորտների քննարկելը, եկեք պարզենք, թե ինչու են այս բնագավառները՝ լինելու պահանջված 2022 թվականին:
Աշխատանքի պահանջվածության հիմքում ընկած են հետևյալ 3 չափանիշները՝
Աշխատակիցների Պահանջարկը
Առաջին չափանիշը, դա աշխատակիցների մեծ պահանջարկն է ընկերություններում:
Ստուգելու համար, թե որո՞նք են ամենաշատ պահանջվող պաշտոններն ու աշխատանքային ոլորտները, այցելիր զբաղվածության առցանց հարթակներ:
Բարձր Վարձատրություն
Բարձր շահույթը, իհարկե, առաջնահերթություն է:
Այն շարժիչ ուժ է ցանկացած մասնագիտության մեջ։ Եվ որքան մեծ է եկամուտը, այնքան մեծ է պահանջարկը:
Մասնագիտական Աճ
Մասնագիտական հավակնությունն հզոր խթանիչ է ցանկացած մասնագիտական ոլորտում:
Իսկ այն աշխատանքային ոլորտները, որոնք հնարավորություն են տալիս աճելու և աշխատավայրում հաջողության հասնելու, իհարկե, միշտ էլ մեծ պահանջարկ կունենան։
Այսպիսով, եկեք ուսումնասիրենք այն չորս ոլորտները, որոնք պահանջարկ կունենան 2022 թվականին և առաջիկա տարիներին։
ՏՏ
Գաղտնիք չէ, որ այսօր, ՏՏ ոլորտը գլխավորում է աշխատանքի շուկան: Եվ տեսնելով՝ նորագույն տեխնոլոգիաների օրեց օր զարգացող թափին, պարզ է դառնում, որ սա դեռ միայն սկիզբն է:
Մարքեթինգ
Մարքեթինգը բոլոր ժամանակների ամենապահանջված աշխատանքային ոլորտներից մեկն է: Ինչո՞ւ։ Պատասխանը պարզ է, մարքեթինգը հիմնարար նշանակություն ունի ցանկացած բիզնեսում: Եվ ընտրելով այս ոլորտը, վստահ եղիր, որ չես սխալվի:
Բանկային Գործ
Զբաղվածության շուկայի առաջատարներից է ֆինանսական ոլորտը, մասնավորապես՝ բանկային գործը:
Իսկ ինչու՞ է դա այդպես: Դրա հիմնական պատճառներն են՝ մասնագիտական աճը, որը թույլ է տալիս աճել խորհրդատուից մինչև թոփ-մենեջմենթ, և իհարկե, կայուն եկամուտը։
Եվ եթե կարծում ես, որ այս ուղղությունը քոնն է, ապա համարձակ կարող ես անել՝ առաջին քայլդ:
Հաշվապահություն
Այս աշխատանքի ասպարեզը, հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Եվ այսօր, վստահաբար կարող ենք ասել, որ այս ոլորտը երբեք չի կորցնի իր արդիականությունը, քանի որ ցանկացած գործարար կամ ընկերություն միշտ կարիք է ունենալու՝ պրոֆեսիոնալ հաշվապահների:
Եթե ունես հաշվապահի ունակություններ, գործի անցիր։
Եվ իբրև ամփոփում, հիշիր, որ անկախ այն բանից թե որ ոլորտը կընտրես՝ բոլոր վերոնշյալ տարբերակներից, հաջողության հասնելու բանալիները կլինեն՝ քո աշխատասիրությունը և նպատակասլացությունը: