Այսուհետ ձեզ ներկայացնելու ենք նաև աշխատաշուկայի տենդենցները
Այսօր կխոսենք Ուսուցման մասին
Ամբողջ աշխարհի փորձագետները համակարծիք են մեկ մտքի շուրջ՝ ուսուցումը գլխավոր տենդենցն է։ Եվ դա երկու պատճառ ունի՝
1. ցանկացած փոփոխություն անհնար է առանց նոր պայմաններին հարմարվելու, իսկ հարմարվողությունը հենց ուսուցումն է
2. մեր շուրջը ավելի ու ավելի քիչ բաներ են մնում, որոնք աշխատում են առանց տեխնոլոգիաների, հենց դրանք էլ առաջին հերթին պետք է սովորել
Ուսուցումը ցանկացած ընկերության աշխատանքային գործընթացի անբաժանելի մասն է։
Աշխատակցի ուսուցումը և աշխատանքի կատարումը սերտորեն կապված են իրար։
Բայց ուսուցման համընդհանուր տարբերակ առկա չէ։ Յուրաքանչյուր կազմակերպություն ինքը պետք է ընտրի իր աշխատակիցներին և աշխատանքին համապատասխան ուսուցման ձևը, որպեսզի զգալի արդյունքի հասնի