company icon
Հայբուսակ համալսարան legal_structure.ՍՊԸ

Հայբուսակ համալսարան legal_structure.ՍՊԸ ՍՊԸ

Մեր մասին:

Երևանի «Հայբուսակ» համալսարանը հիմնադրել է 1991թ Ակադեմիկոս Լևոն Հարությունյանը երեք ֆակուլտետներով՝ բժշկական, տնտեսագիտական և սննդի տեխնոլոգիայի: 1997-ին բացվել է հումանիտար ֆակուլտետը, 2000-ին համալսարանին է միացել Լազարյանի անվան արևելագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտը, 2006-ին՝ Լ.Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը, 2009-ին՝ Ռոսլին դիզայնի ինս­տի­տուտը, 2011-ին՝ Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանը (Գյումրի), 2013-ին՝ Էկոլոգիայի և տնտեսագիտության ինստիտուտը:

1995 թվականից համալսարանում հիմնական ուսումնական գործընթացն իրականացվում է Երևանի Աբելյան 6 հասցեի սեփական մասնաշենքում, որում ապահովված են ժամա­նակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները: 1996-ից մասնաշենքում գործում է համալսարանի բազային պոլիկլինիկա, 2006-ից՝ ժամանակակից կահավորված մարզադահլիճը, իսկ 2019-ից՝ սիմուլյացիոն կենտրոն:

1997-2020 ընթացքում համալսարանը մասնակցել է տասնյակ միջազգային կրթական ցուցահանդեսների (Մոսկվա, Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Թբիլիսի, Կիև, Երևան…) և արժանացել կրթության որակի տարբեր մրցանակների:

Ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով 2006-ին համալսարանը ձեռք է բերել Երևանում երկրորդ մասնաշենքը (հասցեն՝ Գրիբո­յեդով 15):

Համալսարանի ուսանողությունը ակտիվ մասնակցել և մասնակցում է հանրապե­տության մշակութային, սպորտային և հասարակական կյանքին, արձանագրելով լուրջ ձեռքբերումներ այդ ոլորտներում:

1997-ից համայսարանի կազմում գործում է քոլեջը, որն ապահովում է միջին մասնա­գիտական կրթություն, իսկ 2005-ից՝ ավագ դպրոցը:

Ներկայումս «Հայբուսակ» համալսարանը պետության կողմից հավատարմագրված ամենամեծ մասնավոր բարձրագույն և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է, որը որակյալ կադրեր է պատրաստում՝ բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության մասնագիտություններով:

2001-ից Համալսարանի բոլոր կրթական ծրագրերը հավատարմագրված են պետության կողմից, շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:

Հայբուսակ համալսարան legal_structure.ՍՊԸ