ԴՐՈւՅՔ
: 
Լրիվ դրույք
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար:
ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐ
: 
- Բանկի բաժնետերերի Ժողովի, Խորհրդի նիստերի կազմակերպում;
- Բանկի Խորհրդին կից կոմիտեների նիստերի կազմակերպում;
- Վերը նշված մարմինների նիստերի օրակարգերի, ծանուցագրերի, արձանագրությունների կազմում;
- Նշված նիստերի շրջանակներում պահանջվող կամ ներկայացվող նյութերի հավաքագրում, ամբողջականության և պահանջվող ձևաչափին համապատասխանության ստուգում ըստ սահմանված ժամկետների;
- Բանկի կորպորատիվ կառավարման հարցերով Խորհրդի նախագահի հանձնարարությունների կատարում:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձը նշված ոլորտում կդիտվի որպես առավելություն;
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն;
- Անկախ աշխատելու ունակություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Համակարգչային գիտելիքներ;
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու հմտություն;
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում;
- Լարված գրաֆիկով աշխատելու կարողություն:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել
[email protected] էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
: 
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: