ТИП ПОЛНОМОЧИЙ
: 
Լրիվ դրույք 09:00-17:31
ОПИСАНИЕ ДОЛЖНОСТИ
: 
Աշխատակիցը համակարգելու է կազմակերպության առօրյա գործունեությունը, միցոցառումների կազմակերպումը և աջակցելու է ինստիտուտի թիմին ծրագրային գործունեության շրջանակներում։
ОБЯЗАННОСТИ
: 
- Կազմակերպել և վերահսկել կազմակերպության և իրականացվող ծրագրերի համար լոգիստիկ հարցերը/ գնումները;
- Կազմակերպել միջոցառումներ, պատրաստել դրանց համար հայտարարություններ, հաշվետվություններ;
- Համակարգել հեռախոսազանգերը, արտաքին նամակագրությունը, կոնտակտային տվյալների բազան;
- Աջակցել տնօրենին իր առօրյա գործունեության կազմակերպման հարցում; վերահսկել կազմակերպության/ անձնակազմի օրացույցը;
- Ընդունել կազմակերպության հյուրերին;
- Վերահսկել/համակարգել կազմակերպության սոցիալական էջերն ու կայքը;
- Հաշվագրել և վերահսկել գրասենյակային գույքը:
ТРЕБУЕМАЯ КВАЛИФИКАЦИЯ
: 
- Բակալավրի աստիճան հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում;
- Առնվազն 2 տարվա փորձ ադմինիստրատիվ գծով կամ մենեջմենթի ոլորտում;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն;
- Ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Microsoft Office փաթեթի լիարժեք տիրապետում:
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ
[email protected] էլ․ հասցեին՝ նամակի թեման նշելով «Գրասենյակի Համակարգող»։ Առաջին փուլն անցած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
Կովկասի ինստիտուտը գիտահետազոտական հիմնադրամ է, որի հիմնական նպատակն է Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և զարգացումների վերլուծությունն ու դրանց շուրջ երկխոսության խթանումը: Ինստիտուտի գործունեության շրջանակները ներառում են գիտահետազոտական աշխատանքների, կրթական ծրագրերի և քաղաքական վերլուծությունների իրականացումը։ Ինստիտուտը համագործակցում է միջազգային ներկայացուցչությունների, ՀՀ պետական կառույցների և տեղական հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների, լրատվամիջոցների և ուսումնական հաստատությունների հետ։