JOB DESCRIPTION
: 
Թեման՝ Ֆինանսական մոդելների վերաբերյալ առկա և հեռակա ձևաչափով դասընթացների և գործնական աշխատանքների անցկացում:
Փորձագետի կամ փորձագիտական թիմի կողմից անցկացվող դասընթացները և գործնական աշխատանքները կիրականացվեն ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով։ Աշխատանքի տևողությունը նախատեսվում է 2-3 ամիս, որի ժամանակցույցը կկազմվի փորձագետի կամ փորձագիտական թիմի հետ համատեղ։
Աշխատանքի բնույթը՝
- Ֆինանսական մոդելների մասին դասընթացներ (ծրագրային դրամաշնորհ, քրաուդֆանդինգ, մասնավոր հատվածի հետ համագործակցություն և այլն)։
- Ուսուցանել մշակել ծրագրային գաղափարներ և դիմել դրամաշնորհների։
- ԵԱՀ թիմին աջակցել կատարելու պոտենցիալ դոնորների քարտեզագրում, առկայությամ դեպքում տրամադրել առկա դոնորների բազա։
- Դրամաշնորհային կայքերի այդ թվում Armeps-ով ծրագրերի դիմելու հետ ծանոթացում և օգտվելու կարգի ուսուցանում։
- ՍՁ (Սոցիալական Ձեռնարկատիրություն) հիմնադրելու համար աջակցության տրամադրում և որպես բիզնես՝ կառավարելու գիտելիքների տրամադրում:
- Աշխարհում առկա ֆոնդահայթայթման նոր մեթոդների, հնարավորությունների ուսումնասիրություն և կիրառում։
- Քրաուդֆանդինգի մեկ արշավի պլանավորում և անցկացում:
- Գործող հայաստանյան և միջազգային քրաուդֆանդինգ հարթակների՝ reArmenia, Gofundme, kickstarter.com, Indiegogo.com և այլ հարթակներից օգտվելու կարգի և գործիքակազմի ուսուցանում։
- Մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունավետ ձևերի ուսուցանում:
Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։
REQUIRED QUALIFICATIONS
: 
Փորձագետի/փորձագիտական թիմի փորձագետներից պահանջվող որակավորումները և հմտությունները։
- Բարձրագույն կրթության առկայություն։
- Աշխատանքային/դասավանդման փորձ համապատասխան ոլորտում (առնվազն 2 տարվա)։
- Ֆոնդահայթայթման մոդելների գերազանց իմացություն։
- Armeps-ի գերազանց իմացություն և այդ համակարգով դրամաշնորհների դիմելու փորձառություն։
- Ծրագրեր մշակելու և իրականացնելու փորձ։
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ։
- Ինֆորմացիայի առավելագույնս մատչելի և հասանելի կերպով մատուցման հմտություն։
- Հետազոտական հմտություններ։
- Գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ, ճշտապահություն և ճկունություն։
- Հայերեն լեզվի լավ իմացություն։
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն։
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
APPLICATION PROCEDURES
: 
Փորձագետներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
- Հայերեն ինքնակենսագրական (CV)՝ բացված ձևաչափով (Օր. Europass CV)։
- Դասընթացների իրականացման պլան և մեթոդիկայի հակիրճ նկարագիրը՝ ներառյալ բյուջեն և ժամանակացույցը։
- Անձը/քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնել միայն էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտն ուղարկելով հետևյալ էլ-փոստի հասցեին՝
[email protected] մինչև 2023թ․ հոկտեմբերի 15-ը, ժամը՝ 24:00։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝ Ֆոնդահայթայթման փորձագետ- դասընթացավար։
Վայրը՝ ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն 73, հեռ. 093-89-42-76
Դասընթացի ընթացքում փորձագետի/փորձագիտական թիմի տեղափոխման, կեցության ու սննդի հետ կապված ծախսեր ծրագրով նախատեսված չեն:
Կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ:
Ընտրված դասընթացավար-փորձագետների հետ կկնքվի «Ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր:
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.
REMUNERATION/ SALARY
: 
պայմանագրային
ABOUT
: 
Երեխաների աջակցության հիմնադրամը (ԵԱՀ) 2006թ-ից գործում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Կազմակերպության առաքելությունն է երեխաների, պատանիների և երիտասարդների համար անհրաժեշտ արժանավայել, բարենպաստ և բարվոք կենսապայմանների ստեղծումը: ԵԱՀ-ն աջակցություն է ցուցաբերում հազարավոր ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, իրականացնում է բազմաթիվ կրթական, սոցիալական, իրավական, առողջապահական, բնապահպանական և մշակութային ծրագրեր:
ԵԱՀ-ն STRIVE ծրագրի Կազմակերպական մոդելների ինովացիա բաղադրիչի շրջանակներում կազմակերպության կարողությունների զարգացման համար անհրաժեշտ է ֆոնդահայթարյթման փորձագետ-դասընթացավար:
Այս ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ “STRIVE” ծրագիրն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների.
- «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
- Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ,
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ: