TERM
: 
Լրիվ դրույք
JOB DESCRIPTION
: 
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ փնտրում է Ծրագրի Համակարգող ծրագրի իրականացման ամբողջ փուլի վերահսկելու համար:
RESPONSIBILITIES
: 
- Մշտադիտարկել ՏԱ/տեխնիկական աջակցություն/ իրականացման առաջընթացը, պատրաստել և թարմացնել ծրագրին առնչվող փաստաթղթերը և պարբերաբար զեկուցել ՎԷԷՀ-ին;
- Բացահայտել ընթացիկ խնդիրները և/կամ ռիսկերը, որոնք խոչընդոտում են ծրագրի հաջող իրականացմանը և առաջարկել լուծումներ առաջ շարժվելու համար;
- Կատարում է ստուգումներ և դիտարկումներ Ծրագրի նախապատրաստական փուլում;
- Պատրաստել ՏԱ ծրագրի արդյունքների վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն;
- Համակարգել ծրագրի տեխնիկական խորհրդատուների գործունեությունը երկրում և ՎԷԷՀ-ի հետ;
- Բացահայտել առաջարկվող պոտենցիալ ծրագրերի շահագրգիռ կողմերին համայնքներում և աջակցել ՎԷԷՀ-ին կազմակերպելու հանդիպումներ և հանրային լսումներ և քննարկելու ծրագրերի ազդեցություններն ու առավելությունները;
- Պարբերաբար այցելել ծրագրի իրականացման տեղանք ՎԷԷՀ անձնակազմի հետ՝ քամու և օդերևութաբանական սարքավորումների տեղադրումը ստուգելու և քամու տվյալների հավաքագրման ընթացքը գնահատելու համար;
- Իրականացնել ծրագրին առնչվող այլ առաջադրանքներ, ըստ անհրաժեշտության:
REQUIRED QUALIFICATIONS
: 
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տեխնիկական` էներգետիկայի, շինարար ինժեների կամ նմանատիպ այլ բնագավառում);
- Առնվազն 5 տարվա ընդհանուր մասնագիտական փորձ էներգետիկայի և կայուն զարգացման ոլորտում և գործնական աշխատանքային փորձ այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ԱԶԲ-ն, Համաշխարհային բանկը և նմանատիպ այլ կազմակերպություններ՝ վերականգնվող էներգիայի ծրագրերի զարգացման և իրականացման գործում, գերադասելի է հողմային էներգիայի ծրագրերում;
- PMP սերտիֆիկատը ցանկալի է;
- Հաշվետվությունների պատրաստման գերազանց հմտություն;
- Անալիտիկ մտածելակերպ;
- Աշխատանքային էթիկայի կաննոնների պահպանման կարողություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Համապատասխան համակարգչային ծրագրերի իմացություն;
- Հայերեն, անգլերեն լեզուների գերազանց տիրապետում։
APPLICATION PROCEDURES
: 
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2023թ. հոկտեմբերի 26-ը ներառյալ:
Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ: (37410) 588 011
Էլ. Փոստ՝
[email protected] Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան
Please clearly mention in your application letter that you learned of this job opportunity through Career Center and mention the URL of its website - www.careercenter.am, Thanks.